Կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել . Ա.Ահարոնյան

ԼԼիլիթ Սեդրակյան

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:

Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաև ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով: Այսինքն՝ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում