Ազգային ժողովի նիստի ընթացքում ծավալված վիճաբանությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև դեռ շարունակվում է:
Հրավիրած ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, պատասխանելով Ռուբինյանի հայտարարությանը, նշեց, որ Աշոտյանի հետ սուրճ է խմել ոչ թե ինքը, այլ Ռուբինյանը՝ ակնարկելով վերջերս նախկին և ներկա պատգամավորների հանդիպումը: