ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու նախագիծը չընդունվեց. «Իմ քայլը» դեմ էր

ՎՎահե Դավթյան

Ազգային ժողովն այսօր չընդունեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկությունն այսպիսին էր. կողմ՝ 39, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Քննիչ հանձնաժողովի նպատակն էր 2018 թվականի դեկտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցումների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման՝ գույքային, ոչ գույքային իրավունքների շինարարական թույլտվությունների արտոնությունների տրամադրման իրավաչափությունը, կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում