ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, լավ չի տիրապետում աշխարհագրության մասին գիտելիքներին: Այս մասին հայտնում է ավստրալիական պարբերականներից մեկը: Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հայտնվել է տհաճ դրության մեջ՝ հայտարարելով, որ Հնդկաստանը չի սահմանակցում Չինաստանին:
«Այնպես չէ, որ Չինաստանը սահմանակցում է Ձեր երկրին»:
Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ այդ պահին Հնդկաստանի կառավարության ղեկավարի աչքերը զարմանքից կլորացել են: