ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, եզրափակիչում 1-3 հաշվով հաղթելով ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին, ոսկե մեդալ նվաճեց:

Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլը երկու ըմբիշները սկսեցին հավասար ակտիվութամբ: Մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարն Արթուրին պասիվություն է տվել և միավոր շնորհել ադրբեջանցի ըմբիշին: Օրխան Նուրիևը, պարտերից աշխատելու հնարավորություն ստանալով, չի կարողացել գետնից պոկել Արթուր Ալեքսանյանին: Ըմբիշները հանգստի են գնացել 1:0 հաշվով՝ ադրբեջանցու առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը նախ մեկ միավոր է վաստակել մրցակցի պասիվության համար, ապա երկու միավորանոց գլորում կատարել պարտերից: Գոտեմարտն ավարտվել է 3:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով նա առավելության էր հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:

Սա Ալեքսանյանի առաջին մրցելույթն է Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնի ստացած կողոսկրի վնասվածքից հետո:

77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմև Ժադրաևին: 

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող հայազգի Էվրիկ Նիկողոսյանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեի հետ: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովկսիին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում