Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային կոչ է արել պաշտպանել Անկարայի քայլերը Լիբիայում այն բանից հետո, երբ Թուրքիան զորախմբեր է տեղակայել այդ երկրում: Էրդողանը զգուշացրել է, որ Եվրոպան կառերեսվի ահաբեկչական նոր խմբերի հետ, եթե ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությունը տապալվի:
Հիշեցնենք, որ Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները կանցկացվեն վաղը՝ հունվարի 19-ին, Բեռլինում, որը նախաձեռնել է գերմանական կողմը: