Տավուշի «Թելիկ» ձեռնարկության նպատակը ոչ միայն աշխատատեղ ստեղծելն է այն կանանց համար, որոնք տնային տնտեսուհիներ են, կամ՝ փոքր երեխաներ ունեն, այլև հայոց հին գորգերի մոռացված նախշերի վերածնունդը: Ընդ որում, գորգերի դազգահին միացան նաև ասեղն ու շյուղերը:
Բայց, իհարկե, այնպես չէ, որ գորգագործությամբ, կարպետագործությամբ ու ասեղնագործությամբ Տավուշում միայն տնային տնտեսուհիներն ու կրթություն չունեցող կանայք են զբաղվում:
Երևանի պետհամալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Լիանային, օրինակ, անչափ հարազատ է կարպետագործությունը, իսկ Մարիամին՝ ասեղնագործությունը: