Ուկրաինայի Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում պարզել, թե ովքեր են ներգրավված վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում խոսակցությունների ձայնագրմանն ու տարածմանը:
Ձայնագրությունը մեծ աղմուկ է առաջացրել երկրում և դարձել է վարչապետի հրաժարականի պատճառը: Այնտեղ Գոնչարուկի ձայնով տղամարդը իբր քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ ասելով, թե պետության ղեկավարը «տնտեսական պրոցեսների շատ պարզունակ պատկերացում ունի»: