Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրի նախագահի թեկնածու է առաջադրել դատավոր Եկատերինա Սաքելլարոպուլուին, որը խորհրդարանական հաստատումից հետո կարող է դառնալ առաջին կինն այս պաշտոնում:
Սաքելլարոպուլուն այժմ ղեկավարում է Գերագույն վարչական դատարանը (Պետական խորհուրդ), և ժամանակին կրկին առաջին կինն է եղել այս պաշտոնում:
Հունաստանի Սահմանադրությունը նախատեսում է քվեարկության երեք փուլ, և վարչապետի թեկնածուին անհրաժեշտ կլինի 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների 180 քվեն: Եթե երեք փուլերից հետո պարզ մեծամասնություն չձևավորվի, կանցնեն, այսպես կոչված, ծայրահեղ վերջին փուլին, որում անհրաժեշտ կլինի արդեն 151 քվե՝ գրում է The National Herald-ը:
Ծայրահեղ փուլի ձախողման պարագայում վարչապետը ստիպված կլինի փոխել իր թեկնածուին: Կա նաև մեկ այլ տարբերակ. նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և փետրվարից հետո դարձյալ նույն թեկնածուին ներկայացնել խորհրդարան:
Այս պահին Սաքելլարոպուլուն մի քանի մրցակից ունի, բայց նրանցից ամենաուժեղը Ծովային հարցերի և ձկնաբուծարանների հարցերով նախկին հանձնակատար Մարիա Դամանակին է համարվում: