Ուկրաինայի միջազգային ավիաուղիների նախագահ Եվգենի Դիխնան հայտարարել է, որ իրենց ինքնաթիռի հետ պատահած ողբերգության հիմնական մեղավորը Իրանի պետական ավիացիայի վարչությունն է: Դիխնան նման հայտարարությամբ է հանդես եկել LB.ua-ին տված հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ այս ամենում նա է մեղավոր, ով չի փակել Իրանի օդային տարածքը: Ինձ ամենևին չի հետաքրքրում՝ մա՞րդն է սեղմել կոճակը, թե՞ համակարգն է ինքնուրույն ակտիվացել: Պետությունը, որը պատասխանատու է իր օդային տարածքում, պետք է ապահովի անվտանգությունը, իսկ դրա համար այդ կառույցն էր պատասխանատու: Եթե նրանք ինչ-որ պատերազմական խաղերի մեջ են, պետք է հոգ տանեն այն բանի համար, որ դա չազդի քաղաքացիական ավիացիայի վրա: Եվ անկախ նրանից, թե ում ինքնաթիռներն են թռչում այնտեղ»,- ընդգծել է Դիխնան: