Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին մահապատժի ենթարկելու դատավճիռը չեղարկվել է: Երկրի գերագույն դատարանն այդ որոշումն անվանել է հակասահմանադրական: 76-ամյա գեներալը, որը 2016-ից բնակություն է հաստատել Դուբայում, արդեն ազատ է և այսուհետև կարող է վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է Լահորի գերագույն դատարանը:
Հիշեցնենք, որ Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում էր պետական դավաճանության համար ու դատապարտվել էր մահապատժի: