Պակիստանում հորդառատ անձրևների ու ձնաբքերի, սողանքների զոհերի թիվը հասել է 56-ի: Պակիստանի հեռուստաալիքը հայտնել է, որ միայն վերջին օրերին 22 մարդ մահացել էր Բելուջիստան նահանգում: Նշվում է, որ Բելուջիստանի յոթ շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: