Երկաթուղային վթար Իտալիայում: Նեապոլի մետրոպոլիտենում իրար են բախվել մի քանի գնացք: Տուժել է 13 մարդ, որոնք հոսպիտալացվել են:
Միջադեպը տեղի է ունեցել երեք շարժակազմի մասնակցությամբ, որոնցից մեկում ուղևոր չի եղել: Բախումը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝ ուղեգծի վերգետնյա տեղամասում:
Գնացքների երթևեկությունը դադարեցված է տեղի մետրոյի երեք ուղեգծերից մեկում: Տուժածներին տարհանելու համար փակվել է երեք կայարան: