Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել: Անհրաժեշտությունն առաջացել է Չինաստանում նախկինում անհայտ հիվանդության բռնկումից հետո: Այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ: Ըստ վերջին տեղեկության՝ մեկ մարդ է մահացել հիվանդանոցում, կան մի քանի տասնյակ վիրուսակիրներ, հարյուրավորները հսկողության տակ են: Եվ չնայած վիրուսը հայտնաբերվել է Չինաստանի կենտրոնական մասում, այն արդեն հասցրել է անցնել երկրի սահմաններից դուրս, Թաիլանդում գրանցվել է մեկ դեպք:
Նոր վիրուսի վերաբերյալ վերջին տվյալների համաձայն՝ նախնական ախտորոշումը թոքաբորբն է: Հաստատվել է, որ Ուխանում մոլեգնում է նոր կորոնավիրուսը: Այն հայտնաբերվել է քաղաքի ձկան շուկայում, որտեղ ծովային կենդանիներից բացի վաճառում են թռչունների և տարբեր կենդանիների միս:
Ռուսաստանը խստացրել է Չինաստանի հետ սահմանի սանիտարական հսկողությունը: