Ֆիլիպիններում մոլեգնում է մահաբել «Ֆանֆոն» թայֆունը: Տարերային աղետի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա: Կան տուժածներ ու անհետ կորածներ: Ուժգին քամիների արագությունը ժամում հասնում է 190 կմ-ի:
Թայֆունն ուղեկցվել է տեղումներով, ակնկալվում է, որ որոշ շրջաններում սողանքներ կլինեն: Աղետի գոտում իրականացվել է բնակիչների զանգվածային տարհանում: Մարդիկ տեղավորվել են կառավարության հատկացրած ժամանակավոր կացարաններում ու կրթօջախներում: