Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում փակվել է թուրքական արտադրության FLO կոշիկի խանութի մասնաճյուղը՝ կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով: Պատճառը կանացի կոշիկի տակ եղած խաչի նշանն է: Այն նման է Հայ Առաքելական Եկեղեցու ծաղկած խաչին և ընկալվել է որպես անարգանք քրիստոնեության հանդեպ: