ԼԼիլիթ Գասպարյան

Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է

Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է: Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ «Մարտի 1»-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արվել: 

Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում