«Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունից» հեռացված, արտաքսված անդամներն այսօր պատասխանել են լրագրողի հարցին, թե ինչու են առաջինը հարցազրույց տվել Հանրային հեռուստաընկերությանը և արդյոք դրանով չե՞ն ապացուցում, որ իրենց ուղղորդում է իշխանությունը:
«Եթե Հանրայինում ենք ելույթ ունեցել, ուրեմն ուղղորդվում ենք իշխանությունների՞ց: Պետրոսը զանգեց, իրեն հյուր գնացինք, դուք զանգեիք՝ ձեզ մոտ կգայինք»,- ասել է Ռուբեն Սողոյանը։
«Դա նույնն է, որ մենք ասենք՝ եթե Դաշնակցության ղեկավարությունը «5-րդ ալիքում» կամ «Թերթ.am»-ում հարցազրույց է տալիս, ուրեմն ուղղորդվում է Քոչարյանից»,- ավելացրել է ՆԱՈՒՄ հեռացված անդամներից Արտակ Մելիքյանը: