Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ակնհայտորեն Հայաստան - Նիդեռլանդներ հարաբերությունները որակական նոր փուլ են թևակոխել։