Այսօր Բաքվում հրդեհ է բռնկվել շինանյութերի շուկայում: Այդ մասին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Ծառայության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Բինագադիի շրջանի Eurohome շինանյութերի մեծածախ վաճառքի շուկայի տարածքում:
«Կրակի մարմանը ներգրավված են հրշեջ պահպանության պետական ծառայության և հատուկ ռիսկի մասնագիտական ծառայության ուժերը»:
Ականատեսները հայտնել են, որ այրվել է շինանյութերի խանութներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի այլ խանութներ: Հրդեհի մարմանը ներգրավված է արտակարգ իրավիճակների նախարարության երեք ուղղաթիռ: