Վրացական գինու արտահանումը շարունակում է աճել. 86,2 միլիոն շիշ գինի է Վրաստանից 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանվել աշխարհի 53 երկիր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 10 տոկոս: :
«2018-ին Վրաստանից արտահանվել է 86,2 միլիոն շիշ գինի, ինչը վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Այս տարվա 11 ամիսների արդյունքներով արդեն կարող ենք ասել, որ 2019 թվականը կավարտվի նոր ռեկորդով, քանի որ ավանդաբար դեկտեմբերին արտահանման ծավալներն ավելի մեծ են»,- ասվում է վրացական Գինու ազգային գործակալության հայտարարության մեջ
Ընդ որում, նշված ժամանակահատվածում արտահանվող գինու հասույթը հասնում է 220 միլիոն դոլարի, ինչը 20%-ով ավելին է 2018-ի հունվար-նոյեմբերի համեմատ: 11 ամսվա տվյալներով՝ Վրաստանից այլ երկրներ գինի են արտահանել ավելի քան 323 ընկերություններ:
Վրացական գինիների մեծ մասը արտահանվում է Ռուսաստան: Առաջատար հնգյակի ցանկում են Ուկրաինան, Չինաստանը, Լեհաստանը և Ղազախստանը: