ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, կարծես, երազում է, որ պետությունը խոտորվի և վերածվի «բանանային հանրապետության», որտեղ քաղաքական իշխանությունը կորոշարկվի ոչ թե ընտրություններով, այլ հեղաշրջմամբ: Այս մասին գրում է American Thinker-ը՝ նկատելով, որ ստեղծվում է տպավորություն, թե Դեմոկրատները պատրաստ են կասկածի տակ դնել երկրի ամբողջականությունն ու կայունությունը՝ իշխանությունն իրենց վերադարձնելու համար:
Հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում իշխանության լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է, պարբերականը փորձում է պարզել, թե ինչու են Դեմոկրատները Կոնգրեսում ժամանակ ու ռեսուրսներ ծախսում իմփիչմենթի գործընթացում, այն էլ՝ Մյուլլերի հետաքննության արդյունքներից հետո:
Այսպիսով, American Thinker-ի կարծիքով, ավանդական դեմոկրատներն այժմ զիջում են միայն ծայրահեղ ձախերին, որոնք հայտնի են իրենց իսլամամետ և մարքսիստական հայացքներով:
«Իմփիչմենթը հարձակում կնշանակի ոչ միայն Թրամփի, այլև երկրի գրեթե կեսի վրա, որը քվեարկել է նրա օգտին»,- եզրակացնում է պարբերականը՝ մի անգամ ևս հիշեցնելով այն մասին, որ ամերիկյան սահմանադրության համաձայն՝ համակարգի կայունությունն ավելի շատ հիմնված է ընտրությունների արդյունքների, քան խորհրդարանական ժողովրդավարության վրա:
Ավելին՝ պարբերականը հիշատակում է այն փորձագիտական գնահատականները, ըստ որոնց՝ Կոնգրեսի լսումները կարող են պառակտել հասարակությունը: Այն էլ մի դեպքում, երբ Թրամփի դեմ ուղղված մեղադրանքներն ավելի շատ հիմնված են ոչ թե փաստերի, այլ լուրերի և քաղաքական տարաձայնությունների վրա:
Սա «հուսահատության ցուցք է», որն արվում է այնպես, որ մարդիկ չկարողանան տեսնել, թե ինչ է կատարվում դրա ետևում: «Նրանք Դոնալդ Թրամփի շուրջ ծուխ են ստեղծում՝ հուսալով, որ հասարակ ընտրողը կմտածի, որ անկրակ ծուխ չի՛ լինում»:
Դեմոկրատներն, ըստ հեղինակավոր պարբերականի, չարաշահում են իշխանությունը՝ դառնալով նվազ հանդուրժող և առավել արմատական: Մարդու իրավունքները և անմեղության կանխավարկածը, ինչպես նաև՝ մտքի ազատությունը, չեն հարգվում, ճշմարիտ լուրեր չեն հաղորդվում, սոցիալական ցանցերում գրաքննություն է:
«Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Դեմոկրատները փոքրամասնություն են: Ինչու՞ պիտի ամերիկացիները ցանկանան ավելի մեծ իշխանությամբ օժտել մի կողմին, որը զբաղվում է այսպիսի չարաշահումներով»,- ամփոփում է պարբերականը: