Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ անկշռելիությունն ի զորու է ոչնչացնելու քաղցկեղի բջիջները: Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը:
Հետազոտողները միկրոձգողականությունը փորձարկել են չարորակ ուռուցքի վրա, որոնք տեղադրվել են ցենտրիֆուգների պարկուճների մեջ: Պարզվել է, որ ձվաբջիջում, կրծքագեղձում, քթի մեջ, թոքերում առաջացած քաղցկեղի բջիջները 80-90 տոկոս անկշռելիության պայմաններում դադարում են աճել առանց դեղորայքի օգտագործման:
Գիտնականները պատրաստվում են յոթօրյա փորձարկում իրականացնել տիեզերքում, որից հետո բջիջները կսառեցվեն ու կվերադարձվեն երկիր: Այնուհետև գիտնականները կսկսեն գենետիկական անալիզի ենթարկել դրանք: Եթե արդյունքները հաստատեն գիտնականների եզրակացությունները, ապա հնարավոր կլինի մշակել բուժման նոր մեթոդներ: