Առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հերթական միջնորդությունը, որով բացարկ են հայտնել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին: Փաստաբանների համոզմամբ՝ Բիշարյանը կողմնակալ մոտեցում ունի իրենց պաշտպանյալի նկատմամբ: Ըստ նրանց՝ դեռ 2018 թվականի փետրվարի 23-ին Ազգային ժողովում դատախազը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան, սակայն դրանից 4 ամիս անց նրա դիրքորոշումը փոխվել է: Դատախազ Բիշարյանը առարկել է՝ պնդելով՝ այդ ժամանակ ինքն առաջնորդվել է գործում առկա փաստական տվյալներով: Ըստ Բիշարյանի՝ այդ լսումներից հետո է ստացվել փաստահավաք խմբի զեկույցը՝ բանակը մարտիմեկյան գործողություններում ներգրավելու մասին, նաև դրանից հետո է բացահայտվել հույժ գաղտնի 0038 հրամանն ամբողջությամբ: