Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 2-ին հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան՝ կապված խորհրդարանը լուծարելու որոշման սահմանադրականության հետ:
Հիշեցնենք, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն օրերս խորհրդարանը լուծարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ որոշումը բացատրելով Ադրբեջանում իրականացվող բարեփոխումներով և շեշտելով, թե կարևոր է, որ այդ բարեփոխումները ներառեն նաև օրենսդրական մարմինը: Նշենք նաև, որ «Նոր Ադրբեջան»-ն իր ներկայիս կազմով զբաղեցնում է խորհրդարանական 125 տեղերից 69-ը: