Բաքվում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է դեմառդեմ ձևաչափով: Երկխոսության շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային:
Հիշեցնենք, որ կկայանա նաև ընդլայնված կազմով հանդիպում: Ավելի վաղ տեղի էր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: