Կիևի կենտրոնում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել երեք տարեկան երեխան: Մարդասպանը կրակել է Դոնեցկի գործարար Վյաչեսլավ Սոբոլևի մեքենայի վրա, որում այդ պահին եղել է նրա ընտանիքը: Ենթադրվում է, որ հարձակման նպատակը ոչ թե գործարարին սպանելն է եղել, այլ պատժելը: Գլխին ստացած վնասվածքից երեխան մահացել է շտապ օգնության մեքենայում: Սոբոլևը «Նավթոգազ Ուկրաինայի» խորհրդի նախկին փոխնախագահն էր, 2015-ին դարձել է Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից: Հանցագործներին հաջողվել է փախչել: