Կիևի ոստիկանությունը ձերբակալել է գործարար Սոբոլևի մեքենայի վրա զինված հարձակում իրականացրած և 3-ամյա երեխային սպանած հանցագործներին: Նրանք 20 տարեկան երիտասարդներ են և խոստովանել են իրենց մեղքը, հայտնել է УНИАН գործակալությունը: Մարդասպաններին հայտնաբերելուն նպաստել են տասնյակ վկաների հարցաքննությունը և սպանության տարածքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունը: