Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն ՝ 2018 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,8% -ը, ինչը եվրոպական երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է:
Նախկին ԽՍՀՄ երկրների պաշտպանական ծախսերն են. Ռուսաստանը` ՀՆԱ-ի 3,9% -ը, Ուկրաինան և Ադրբեջանը` յուրաքանչյուրը` 3,8%, Ուզբեկստանը` 3,6%, Էստոնիան` 2.1%, Լատվիան և Լիտվան`2-ական, Վրաստանը՝ 1,9%, Ղրղզստանը՝ 1,6%, Բելառուսը՝ 1.3%, Ղազախստանը՝ 1%, Մոլդովան՝ ՀՆԱ 0.3%:
Ոչ մի տվյալ չկա Թուրքմենստանի վերաբերյալ:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, երկրի անվանական ՀՆԱ-ն 2018 թ. կազմել է մոտ 12,5 միլիարդ դոլար: