ՌՌոզա Խաչատրյան

Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի

Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի

Կառավարությունը գումար հատկացրեց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ Երևանում 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանքների համար։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:

«Նախագծով առաջարկում ենք 6 միլիոն դրամ փոխանցել Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասաց նախարար Գրիգորյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում