Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է հրաժարվել դոլարից:
«Մեր տնտեսությունում ամբողջ թափով շարունակվում է վերականգնման գործընթացը: Բոլոր տվյալներն են դա փաստում: Իսկ մեզ անդադար ասում են, որ մենք անդունդն ենք ընկնում: Հրաժարվեք այդ դոլարից, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»:
Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կրճատել ամերիկյան արտարժույթի օգտագործումը գործնական ու առևտրային շրջանակներում: