Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը նշել է, որ «ԱՄՆ-ի ազգային պաշտպանական ռազմավարությունը հիմնված է մեծ տերությունների միջև մրցակցությունը վերադարձնելու վրա: Մինչդեռ ռազմական ներուժը հզորացնելով՝ Չինաստանը Ռուսաստանի համեմատ ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգներին»:
Հուլիսին էլ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետախուզության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Էշլին ասել էր, որ Մոսկվան իր ռազմական ներուժով Վաշինգտոնի համար սպառնալիք է կարճաժամկետ հեռանկարում, իսկ Պեկինն առաջատար է տնտեսական պլանում, և վտանգն այս դեպքում երկարաժամկետ է: