• Հայ
  • Eng
  • РУС
  • FRA
Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ Ձերբակալվել են մաքսային ծառայության... 15:09
Հանրային քննարկում. Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը Հանրային քննարկում. Երևանի քաղաքապետարանի... 22:52
Բաց հարթակ. Մշակույթի համար կրթվել է պետք Բաց հարթակ. Մշակույթի համար... 17:57
  • Հաղորդումներ
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
  • Արցախ
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պարզվել են ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն չարաշահումների մեխանիզմները
Իրավունք
15:4612 Նմբ, 2019

Պարզվել են ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն չարաշահումների մեխանիզմները

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ
պարզվել է, որ 2019-ի առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի
իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների
վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական
գործ:

Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել՝
որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել է մեղադրանք, 5 անձ գտնվում է հետախուզման մեջ և վերջիններիս վերաբերյալ կալանավորման մասին որոշումներ են կայացվել։ Նշված քրեական
գործերով կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառվել է ընդհանուր առմամբ
8 անձի նկատմամբ։

Համեմատության համար նշենք, որ 2018թ նույն ժամանակահատվածում այս
ոլորտում արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումների հատկանիշներով ՀՀ
իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով 1
անձի վերաբերյալ է որոշում կայացվել՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ընդհանուր առմամբ, 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված
քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական
հաշվարկով կազմել է 23 մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ
դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ
2 մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական
երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից
արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված
խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները
սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 և 2019թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել
են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման
ընթացքում հայտնաբերված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր
դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, և այդ
կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական
գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական և արտասահմանյան
առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր և այլ
աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ և այլն։
Հայտնաբերված, ինչպես նաև վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ
վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք այս քրեական
գործերի շրջանակներում են:

Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերին վերաբերող կոռուպցիոն
չարաշահումների դեպքերով բոլոր գործերի փաստական հանգամանքների
վերլուծությամբ ի հայտ են բերվել առավել տարածված և սխեմատիկ բնույթ կրող
մեխանիզմներ: Ըստ այդմ՝ առանձին դեպքերում հատկացված միջոցները
խաբեության, յուրացման կամ վատնման եղանակներով հափշտակել են կապալառու կամ
ենթակապալառու կազմակերպությունների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից
կեղծ կատարողական ակտեր, կատարված աշխատանքների հավելագրումներ կատարելու
կամ չկատարված աշխատանքները կեղծ փաստաթղթերով կատարված ցույց տալու
միջոցով:

Կամ՝ կապալառու և ենթակապալառու կազմակերպությունները, փաստացի պատկանելով
միևնույն կամ փոխկապակցված անձանց, առանց ապրանքների մատակարարման կամ
առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, ինչպես
նաև ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով
միմյանց հնարավորություն են ընձեռել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի
գծով ծախսագրումներ և նվազեցումներ կատարել: Այդ կերպ վերջիններիս համար
պայմաններ են ստեղծվել հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ
վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալներ
մտցնելու միջոցով խուսափել հարկերը վճարելուց։

Մեկ այլ դեպքում, ինչպես օրինակ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»
ծրագրի իրականացման գործընթացում, բարեգործական հիմնադրամի նախագահն իր
իրական ազդեցությունն է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից
կամ խմբային շահերից ելնելով օգտագործել՝ ի նպաստ իր հետ փոխկապակցված
կազմակերպությունների, որի արդյունքում նշված կազմակերպությունների հետ
կնքվել են կապալի կամ ենթակապալի պայմանագրեր։

Արձանագրվել են դեպքեր, երբ ճանապարհաշինական գործող նորմերին ակնհայտորեն
հակասող ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքների նախագիծը
երաշխավորվել է որպես ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի
պարտադիր պահանջներին համապատասխանող և դրանց հիման վրա կատարվել են
պետական գնումներ, կնքվել են պայմանագրեր, կատարվել ասֆալտապատման,
բետոնապատման՝ սահմանված նորմերին չհամապատասխանող աշխատանքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ոլորտում չարաշահումների՝
ժամանակին չբացահայտման հիմնական պատճառն այն է, որ այդ գործընթացի
նկատմամբ հսկողական կամ վերահսկողական լիազորություններ ունեցող պետական
համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձինք չեն կատարել կամ ոչ
պատշաճ են կատարել իրենց պարտականությունները:

Նշված քրեական գործերով իրականացվող քննությունների ընթացքում միջոցներ են
ձեռնարկվում ինչպես չարաշահումներ կատարած և իրենց պարտականությունների
կատարման մեջ հանցավոր թերացումներ թույլ տված անձանց հայտնաբերելու և
նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ պետությանը և
համայնքներին հասցված վնասները լիարժեք բացահայտելու և վերականգնելու
ուղղությամբ։

Ճանապարհաշինության ոլորտում տարիներ շարունակ ձևավորված կոռուպցիոն
սխեմաների բացահայտման ուղղությամբ սկսված քրեաիրավական պայքարը, պատժի
անխուսափելիության ապահովումը ոչ միայն պետական միջոցների վատնումներից,
յուրացումներից և փոշիացումից երաշխավորելու, այլև ներկայումս լայն թափով
իրականացվող աշխատաքները սահմանված չափորոշիչներին համապատասխան
իրականացնելու, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ պետական պատշաճ
վերահսկողություն ապահովելու հիմնական երաշխիքներից է: Վերջինս շարունակելու է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:

Այս Թեմայով

  • Դատախազությունը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել 11:4311 Նմբ, 2019 Դատախազությունը Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Իրավունք
Լրահոս
  • Վրաստանի իշխանության և ընդդիմության երկրորդ հանդիպումը դարձյալ անարդյունք էր 15:3809 Դեկ, 2019
  • Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ. Նիկոլ Փաշինյան 15:3409 Դեկ, 2019
  • Բեզոարյան այծի առավոտյան զբոսանքը 15:2509 Դեկ, 2019
  • Էկոնոմիկայի նախարարն այցելել է Երևանի շոկոլադի գործարան 15:2009 Դեկ, 2019
  • Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ 15:0909 Դեկ, 2019
  • Գրքի գողը գող չէ 15:0309 Դեկ, 2019
  • Լուրեր 15։00 | 09.12.19 15:0009 Դեկ, 2019
  • Հարգանքի տուրք ցեղասպանությունների հետևանքով ազգային փոքրամասնությունների զոհերի հիշատակին 14:5309 Դեկ, 2019
  • Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի ժխտողականություն 14:5209 Դեկ, 2019
  • Grand Chess Tour. Արոնյանը գրավեց 4-րդ տեղը 14:4709 Դեկ, 2019
  • Քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը 14:4009 Դեկ, 2019
  • «Միսս տիեզերք-2019»-ի հաղթողը՝ ՀԱՀ-ից 14:2709 Դեկ, 2019
  • Գնումների ոլորտում բողոքարկումներ չկան. Բալայան 14:2009 Դեկ, 2019
  • Սոված նկարիչը 14:0709 Դեկ, 2019
  • Անդրանիկ Քոչարյանը հաստատեց՝ Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովը ևս կհարցաքննվեն 14:0109 Դեկ, 2019
  • Ամերիկյան զինուժը՝ գրոհայինների թիրախում 13:5209 Դեկ, 2019
  • Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր որակ հաղորդելու Վրաստանի հետ փոխգործակցությանը. Ավինյան 13:4809 Դեկ, 2019
  • Քննիչ հանձնաժողովը պատժիչ ձեռք չի լինելու. Արտյոմ Ծառուկյան 13:3309 Դեկ, 2019
  • Չարաշահումների հետևանքով անհնարին են դարձել երկաթուղային կարևոր փոխադրումներ. դատախազություն 13:2909 Դեկ, 2019
  • ԱՍԱԼԱ-ի կոչը՝ Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ 13:1609 Դեկ, 2019
  • Պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում. Փաշինյան 13:0909 Դեկ, 2019
  • «Սառցային» արշավը բարեհաջող ավարտվեց 13:0209 Դեկ, 2019
  • Լուրեր 13։00 | 09.12.19 13:0009 Դեկ, 2019
  • Կոռուպցիայի դեմ պայքարում չկա նախկին ու ներկա իշխանություն. Փաշինյան 12:4709 Դեկ, 2019
  • Ռուսական զորքը մտել է Ռաքա 12:4109 Դեկ, 2019
  • Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գինը չի բարձրանա. փոխվարչապետ 12:3609 Դեկ, 2019
  • Քննարկվում է Վիետնամի հետ տեղեկությունների փոխանակման նախագիծը 12:2809 Դեկ, 2019
  • Նորմանդական քառյակի հանդիպումը 12:2609 Դեկ, 2019
  • Պատվերով համերգ չէ. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին 12:1209 Դեկ, 2019
  • Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպումը գնահատել է գործնական 12:0809 Դեկ, 2019
  • ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,77%-ը. ԿԸՀ 12:0409 Դեկ, 2019
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 12:0109 Դեկ, 2019
  • ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման օրինագիծը 11:5109 Դեկ, 2019
  • Նոր Զելանդիայում հրաբուխ է ակտիվացել 11:4709 Դեկ, 2019
  • «Դիլիջան ազգային պարկի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 11:3909 Դեկ, 2019
  • Այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին սա կարևոր նախաձեռնություն է. Ա. Քոչարյան 11:2409 Դեկ, 2019
  • Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյան 11:1009 Դեկ, 2019
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նոր ուղղությունների չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը 10:5609 Դեկ, 2019
  • Կադետների Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները երկու մեդալ են նվաճել 10:4109 Դեկ, 2019
  • Վարչապետի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը» փորձագիտական համաժողովին 10:2609 Դեկ, 2019
  • Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացվում է. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:2309 Դեկ, 2019
  • Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային 10:1409 Դեկ, 2019
  • Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ 10:0009 Դեկ, 2019
  • Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է 09:5509 Դեկ, 2019
  • Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4009 Դեկ, 2019
  • Ուկրաինացիները դուրս են եկել Մայդան 09:2309 Դեկ, 2019
  • ԵՄ ԱլԳ ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանը կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան 09:1109 Դեկ, 2019
  • Լուրեր 09:00 | 09.12.12 09:0009 Դեկ, 2019
  • Պոլսո պատրիարքի ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով առաջատարը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է 00:4909 Դեկ, 2019
  • Վարչապետը ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին 23:5308 Դեկ, 2019
  • Փաստերը՝ թվերի լեզվով 22:5908 Դեկ, 2019
  • 2020 թ. հունվարի 1-ից կբարձրանա Երևանի մարզամշակութային կենտրոնների մոտ 5000 աշխատակցի աշխատավարձը 22:2508 Դեկ, 2019
  • Հայտնի են Պոլսո պատրիարքի ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները 22:1708 Դեկ, 2019
  • Լուրեր. Կիրակնօրյա ամփոփիչ թողարկում | 08.12.2019 21:0008 Դեկ, 2019
  • Հանրային քննարկում. Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը 20:0808 Դեկ, 2019
  • Շաբաթը պատմության մեջ 19:4208 Դեկ, 2019
  • Մեկնարկել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը 19:1408 Դեկ, 2019
  • Գվատեմալայի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին 18:5408 Դեկ, 2019
  • Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի նախաձեռնությունը տապալվել է 18:3408 Դեկ, 2019
  • Բյուրականցի ընտանիքը չրի բիզնեսից անցնում է զբոսաշրջային բիզնեսի 18:1308 Դեկ, 2019
  • ՀՀ ռազմավարական առաջնահերթություններից է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը 17:4208 Դեկ, 2019
  • Երևանը հակադարձում է՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա 17:1508 Դեկ, 2019
  • Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին 16:0908 Դեկ, 2019
  • ԱԺ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի քաղաքապետարանին արված նվերների կոռուպցիոն ռիսկերը 15:5608 Դեկ, 2019

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2019 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015