Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին ընդունել է Հայաստանի վարչապետը: Պաշտոնական հանդիպմանը Սերգեյ Լավրովը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնները:
«Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում: Բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև: Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար»,- ասել է Լավրովը: