Արցախի քաղաքական ուժերը պատրաստվում են 2020 թ. մարտին կայանալիք նախագահի և խորհրդարանի ընտրություններին: Հայկական երկրորդ հանրապետության առաջատար քաղաքական ուժը համագումարում հայտարարել է Արցախի նախագահի սեփական թեկնածուի մասին: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նախագահի թեկնածու կառաջադրի Արայիկ Հարությունյանին, որը մոտ 10 տարի զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնը: Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ Հարությունյանն ասել է, որ քաջատեղյակ է երկրի գլխավոր մարտահրավերներին, պատրաստ է լուծելու համակարգային խնդիրները տնտեսական զարգացմամբ և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ: