Մեքսիկայում 14 մամոնտի կմախք են հայտնաբերել, ինչը փոխել է նախապատմական մարդկանց որսի մասին ժամանակակից աշխարհի պատկերացումները: Պարզվում է՝ 15 հազար տարի առաջ մարդիկ որոգայթներ են պատրաստել մամոնտների համար: Նման երկու որոգայթ են հայտնաբերել Մեխիկոյի հյուսիսում գտնվող Թուլտեպեկ գյուղի տարածքում: Ամենայն հավանականությամբ, որսորդները հսկայական կենդանիներին քշել են այդ հատուկ փորված ու քողարկված փոսերը, որից հետո սպանել են: