«Բարսելոնան» մինչև նոյեմբերի վերջ կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, հաղորդում է իսպանական AS պարբերականը՝ վկայակոչելով արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Կլաուդիո Բորգիին:
Աղբյուրը նշում է, որ կատալոնական ակումբը մտադիր է թիմ հրավիրել «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյին։
«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում վաստակած 22 միավորով կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» և «Ռեալ Սոսիեդադի» հետ։
Վերջին երկու խաղում «Բարսելոնան» պարտվել է «Լևանտեին» և ոչ-ոքի խաղացել «Սլավիայի» հետ։