Համացանցում տեսանյութ է տարածվել, որում կատուն փրկում է երեխային՝ չթողնելով, որ նա սանդուղքից վայր ընկնի:
Միջադեպը, ըստ Caters պորտալի, տեղի է ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում:
Կադրերում երևում է, թե ինչպես է փոքրիկը, որը դուրս է մնացել մեծահասակների հսկողությունից, չոչ անում սենյակում և մոտենում սանդուղքին: Այդ պահին նրա կողքին միայն կատուն է:
Երբ երեխան չոչ անելով հասնում է աստիճանի եզրին, ընտանի կենդանին ցատկում է դեպի երեխան, հետևից բռնում նրան և թույլ չի տալիս ընկնել սանդուղքից: Երեխան շրջվում է և կրկին չոչ անում սենյակի կենտրոն:
Այս պահին տեսանյութն արդեն իսկ դիտել է 1 մլն մարդ: