Նապոլեոն Բոնապարտի զինակից գեներալ Գյուդենի մարմնի մնացորդները հայտնաբերվել են Ռուսաստանի Սմոլենսկի մոտակայքում: Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են աջակցել դրանք Փարիզ տեղափոխմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեղյակ ենք այդ մասին, համատեղ պեղումներ են անցկացվել, և թեստերը հաստատել են, որ դա գեներալն է»:
Հուլիսին Սմոլենսկի թագավորական ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին մարդկային մնացորդներ, որոնք կարող են պատկանել Նապոլեոն Բոնապարտ կայսեր մերձավոր զինակից, ֆրանսիացի գեներալ Գյուդենին:
Գեներալի հետնորդը ժամանել էր Ռուսաստան, որպեսզի պարզեր մարդկային մնացորդների պատկանելության հարցը: