Դեկտեմբերի 19-ից 20-ը Բրյուսելում կանցկացվեն ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի թարմացման ու արդիականացման թեմայով խորհրդակցություններ: Ուկրաինական կողմի հավաստմամբ՝ Բելգիայի մայրաքաղաքում ընդլայնված քննարկում կծավալվի երկկողմ առևտրաշրջանառության պայմանների վերաբերյալ: Պաշտոնական Կիևը հայտնել է, որ քննարկումների արդյունքում վերջնականապես կձևավորվի Ուկրաինայի ռազմավարությունը՝ համաձայնագրի արդիականացման ու թարմացման հարցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կնքել էր 2014 թվականին, որը ենթադրում է ազատ առևտրի գոտու ստեղծում ԵՄ երկրների հետ: