ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառելու խնդրին:
«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում` Հայաստանին վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»,- ասաց Կալաշնիկովը:
«Այս հարցը ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որտեղ քննարկվել և քննարկվում են»,- հավելել է նա: