Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Նիստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում:
Խորհրդարանական վեհաժողովին մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագաh Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Աֆղանստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Սերբիայի և Աֆղանստանի խորհրդարանների ղեկավարները նիստին մասնակցում են որպես դիտորդ:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ավարտից հետո կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: