Ավստրիան Եվրամիության վերջին երկրներից մեկն էր, որտեղ ծխելը մասամբ թույլատրվում էր: Սակայն դրա վերջն էլ եկավ: Նոյեմբերի 1-ից հանրային սննդի վայրերում ծխելն ամբողջությամբ արգելվում է: Դա վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտներին ու նարգիլեներին:
Եթե հյուրերը հրաժարվեն հետևել օրենքին, հիմնարկի սեփականատիրոջը է սպառնում մինչև 10 հազար եվրո տուգանք: Ծխելու արգելքը, իհարկե, անհանգստացնում է բարերի և ռեստորանների տերերին: Նրանց կարծիքով, դա կնվազեցնի եկամուտները: