Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է կասեցնել Լիբանանի անվտանգության համար նախատեսված 105 մլն դոլարի օգնությունը: Պետքարտուղարությունը հրաժարվել է Կոնգրեսին ներկայացնել օգնության արգելափակման մասին որոշման պատճառը: Չի բացառվում, որ այն կապված է Լիբանանում չդադարող բողոքի ակցիաների հետ, քանի որ կայացվել է վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից երկու օր անց: Բեյրութը ռազմական աջակցության կարիք ունի, և ամերիկացի շատ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի մերժումը կնպաստի Ռուսաստանի ներթափանցմանը Լիբանան: