Եվրոպական միությունից մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հետաձգումը դանդաղեցնում է կազմակերպության աշխատանքը: Չեն կարողանում հաշվել ԵՄ 27 երկրների բյուջեն, ակնկալելով, որ 28 երկիրը կպահպանվի: Սառեցվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեծ ծրագիրը, քանի որ չի ձևավորվել նոր Եվրահանձնաժողովը, կազմակերպության ներկայիս ղեկավարին խնդրել են առայժմ չհեռանալ պաշտոնից:
Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը խոստովանել է, որ անհամբեր սպասում է պաշտոնից հեռանալու օրվան: Ենթականերն ու քաղաքական հակառակորդներն սկսել են իրենց երախտագիտությունը հայտնել Յունկերին, բայց նա դեռ Բրյուսելում է, ստիպված կլինի կատարել իր նախկին պարտականությունները ևս մեկ ամիս, քանի որ Յունկերի իրավահաջորդ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեռ չի ձևավորել իր թիմը: Սակայն բյուջեի հարցերով եվրահանձնակատարը հիշեցրել է, որ կարևոր որոշումները չեն կարող սպասել: