Թուրքիայի Չանկիրի նահանգում իրականացված հատուկ գործողության ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 11 անդամի, հայտնում է CNN Turk- ը:
Ըստ տեղեկությունների, ձերբակալվածների մեջ կա երեք կին, ինչպես նաև արդեն չեզոքացված ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի անձնական օգնականը: Բոլոր ձերբակալվածները Իրաքի քաղաքացիներ են: Միաժամանակ ԻՊ-ը հաստատել է իրենց ղեկավարի մահը և հրապարակել է ալ Բաղդադիին փոխարինողի անունը:
Ահաբեկչական խմբավորումը կղեկավարի Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Կուրաշին: Նրան անվանում են «աստվածաբան» և «ջիհադի վետերան»: «Իսլամական պետությունը» կոչ է արել բոլոր մահմեդականներին հավատարմության երդում տալ նրան: