Շոուբիզնեսի մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել են իրենց եկամուտները

Շոուբիզնեսի մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել են իրենց եկամուտները

Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները՝ ի թիվս 2019-ի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների:

ՊԵԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սա հնարավոր է դարձել հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև՝ համատեղ քննարկումների արդյունքում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ոլորտի վարչարարությամբ պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեության ընթացքում ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից առաջացող հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

ՊԵԿ-ը հայտնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների ու մյուսների գծով ձեռնարկվում են միջոցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում