Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

ՎՎարդան Հովսեփյան

Բաքվում ոստիկանությունը չի կարողացել արգելել ընդդիմության ցույցը: Առավոտից փակվում էին մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ ընդդիմության ցույցը թույլ չտալու համար: Ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլիի մասին այս պահին տեղեկություններն իրարամերժ են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, թե ոստիկանությունը նրան ձերբակալել է տանից դուրս գալիս, մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, թե նա փախել է: Ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն չի հայտնում: 

Այժմ ուժայինները փողոցներից բերման են ենթարկում ցույցին մասնակցելու եկած քաղաքացիներին: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին, ոստիկանությունը, անհամաչափ ուժ կիրառելով, նրանց տանում է անհայտ ուղղություններով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում