Սյունիքում պոչամբարի ջրեր են արտահոսել Ողջի գետ, վթարը վերացվել է

ՀՀերմինե Բաղդասարյան

Սյունիքում դեռևս չպարզված հանգամանքներում պոչամբարի աղտոտված ջուրը լցվել է Ողջի գետը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի վթարը վերացվել է։ Իրականացվում են վթարի հետևանքների վերացման աշխատանքներ, պատճառներն ուսումնասիրվում են: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն է պահանջել ոլորտի պատասխանատու նախարարներից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում