ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբի նախագահության շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ համատեղ, այսօր Փարիզում հարգանքի տուրք է մատուցվելու Շառլ Ազնավուրի հիշատակին: Ելույթներով հանդես են գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Համերգին ներկա են լինելու նաև «Ազնավուր» հիմնադրամի նախագահներ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները: Հնչելու են շանսոնիեի երգերը ֆրանկոֆոն երկրների կատարողների կողմից: Երեկոյի շրջանակում կցուցադրվի «Ազնավուր» հիմնադրամի պատրաստած՝ Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող ֆիլմը: